Աղբիւր՝ www.yerkir.am
Բաքւի գործադիր իշխանութիւնը չի թոյլատրել «Ղարաբաղ» հասարակական կոմիտէին փետրւարի 16-ին հանրահաւաք անցկացնել` «օկուպացւած տարածքներն ազատագրելու» համար վճռական քայլեր ձեռնարկելու պահանջով. յայտնում է Turan-ը: Քաղաքապետարանի պատասխանում ասւում է, որ երկրի իշխանութիւնները ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր երկրի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար:
Կոմիտէն հիմնադրւել է 2018-ի ամռանը` 17 հասարակական կազմակերպութիւնների մասնակցութեամբ: