Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին 9 ամսւայ խորհրդակցութիւններից յետոյ յաջողւել է կազմել Լիբանանի նոր կառավարութիւնը: Երեսուն նախարարներից կազմւած կառավարութեան կազմում կայ երկու հայ նախարար:
Լիբանանում հրատարակւող «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայ համայնքից Աւետիս Կիտանեանը կզբաղեցնի զբօսաշրջութեան, իսկ Ռիչարդ Կոյումջեանը՝ սոցիալական հարցերի նախարարի պաշտօնը:
Ըստ Լիբանանի Ազգային պակտի՝ երկրի նախագահը պետք է լինի մարոնական, վարչապետը՝ իսլամի սուննի ուղղութեան ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։
Լիբանանի խորհրդարանը նոյնպէս բաշխւած է սուննի և շիա մահմեդականների, ալևիների, դրուզների և քրիստոնեաների միջև: Գործող խորհրդարանում այժմ կայ երեք հայազգի պատգամաւոր: