Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կալիֆորնիայի հարաւում գտնւող հայկական մասնաւոր դպրոցների նկատմամբ կատարւած վանդալիզմի ակտին:
Յայտնի է, որ դպրոցների դարպասներին, ինչպես նաև կրթական հաստատութեան տարածքում փակցւել են թուրքական պետութեան դրօշներ:
«Այս դպրոցներ են յաճախում Օսմանեան կայսրութեան իրականացրած Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ եղածների բազմաթիւ ժառանգներ: Ատելութեան դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը:
Կոնգրեսականը հաւելել է, որ դէպքի առնչութեամբ հետաքննութիւն է ընթանում:
Նշւում է, որ թուրքական դրօշները փակցւել են «Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի, ինչպես նաև մի քանի հայկական եկեղեցիների վրայ: