Աղբիւր՝ www.alikonline.ir
Քերմանշահ նահանգում երէկ՝ նոյեմբերի 25-ին ժամը 20:07-ին, 6.4 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժ է գրանցւել:
երկրաշարժի օջախը գտնւել է 7 կմ. խորութեան վրայ, էպիկենտրոնը՝ Սարփոլէ Զահաբ քաղաքից 17 կմ. դէպի հարաւ-արեւմուտք ընկած հատւածում, հիւսիսային լայնութեան 34.38, եւ արեւելեան երկայնութեան 45.7 կոորդինատներով:
Երկրաշարժը զգացւել է Քերմանշահ, Իլամ, Լորեստան նահանգներում, Թաւրիզում, Ուրմիայում, ինչպէս նաեւ՝ Իրաքի արեւմտեան շրջաններում եւ մայրաքաղաք Բաղդադում:
Երկրաշարժին հետեւել են մի քանի յետցնցումներ:
Վերջին տեղեկութիւնների համաձայն՝ երկրաշարժից տուժածների թիւը հասել է 500-ի: Բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան: