Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում լոյս է տեսել «Հրանտ Դինք» հիմնադրամի «Լռութեան ձայնը» շարքի 5-րդ համարը` «Խօսում են Կեսարիայի հայերը» գիրքը:
Ըստ Demokrathaber-ի` գրքում ներկայացւում է Անատոլիայում ապրող հայերի անցեալի ու ներկայի կենցաղը:
Կայքը տեղեկացնում է, որ «Խօսում են Կեսարիայի հայերը» գրքից առաջ վերոնշեալ շարքը լոյս է ընծայել նաև «Խօսում են Թուրքիայի հայերը», «Խօսում են Դիարբեքիրի հայերը», «Խօսում են Անկարայի հայերը» և «Խօսում են Իզմիթի հայերը» գրքերը: