Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միութիւնից Գերմանիայի Բունդեսթագի պատգամաւոր Ալբերտ Վայլերին ներառել Է անցանկալի անձանց ցուցակում եւ մերժել մուտքի հարցում: Օգոստոսի 20-ին այս մասին իր կայքում յայտնել Է Bild թերթը:
Վայլերը, որն Անդրկովկասի երկրների հետ համագործակցութեան խորհրդարանական խմբի ներկայացուցիչն է, եղել է Գերմանիայի կառավարութեան պատւիրակութեան անդամների ցուցակում: 2014 եւ 2016 թւականներին նա այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն:
Հրատարակութիւնը նշում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարութիւնն օգոստոսի 20-ի ընթացքում շփումներ է ունեցել Ադրբեջանի դեսպանութեան հետ եւ ապարդիւն փորձել կարգաւորել Վայլերի այցագրի հարցը: Քաղաքական գործիչն ինքը հրատարակութեանը յայտարարել է, որ անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի նկատմամբ եւ ուրախութեամբ հանդէս կը գար միջնորդներից մէկի դերում: