Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնների նախնական արդիւնքներով մեջլիսում 2 հայ պատգամաւոր կը լինի:
Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կը լինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան կողմից Դիարբեքիրում առաջադրւած հայազգի Կարօ Փայլանը և իշխող «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրւած Մարգար Եսայանը:
2015 թւականի նոյեմբերի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամաւոր կար` Կարօ Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութեան անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածութիւնն այս ընտրութիւններում կուսակցութիւնը չի առաջադրել: