Աղբիւր՝ www.alikonline.ir
«Adidas» ընկերութիւնը խաղակօշիկի դիզայնը մշակել է՝ հաշւի առնելով յայտնի ֆուտբոլիստի բնաւորութիւնը։ Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:
«Adidas»-ը ներկայացրել է Հայաստանի հաւաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանի համար կարւած սպորտային կօշիկները։ Այս մասին ընկերութիւնը յայտնել է «Twitter»-ի ր պաշտօնական էջում։
Խաղակօշիկների վրայ պատկերւած են Հայաստանի պետական խորհրդանիշները՝ եռագոյնն ու Հայաստանի զինանշանը։
Ընկերութիւնը նշում է, որ դիզայներին ոգեշնչել է Մխիթարեանի եզակի խառնւածքը, քանի որ նա համեստ ու դրական մարդ է։
Կօշիկների վրայ կան նաեւ Լոնդոնի «Արսենալի» խորհրդանիշները՝ գոյներն ու Մխիթարեանի համարը։