Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը, ով կրկին առաջադրւելու է որպէս պատգամաւորի թեկնածու, ուշագրաւ գրառում է արել իր թուիթերեան էջում:
Նշենք, որ նա առաջադրւելու է նոյն կուսակցութեան ընտրացուցակով` Դիարբեքիրից (պատմական Տիգրանակերտից):
Փայլանը երեք լեզուներով`հայերէնով, քրդերէնով, թուրքերէնով, ուշագրաւ գրառում է կատարել. «Բարեւ, Տիգրանակե'րտ
Բարեւ, Ամե'դ (Դիարբեքիրի քրդական անւանումը)
Բարեւ, Դիարբեքի'ր
Հպարտութեան զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրւելու` որպէս պատգամաւորի թեկնածու:
Յաջողութիւն»,- գրել է նա:
Գրառման տակ բազմաթիւ մարդիկ, այդ թւում` Հայաստանից եւ Թուրքիայից, յաջողութիւն են մաղթել Փայլանին գալիք ընտրութիւններում: