Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ստամբուլի Քադըքեոյ թաղամասում անյայտ անձինք պղծել են հայկական Սբ. Թագաւոր եկեղեցին:
Այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացւած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն:
Նա գրել է, որ այսօր լուսաբացին անյայտ անձիք աղբ են լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրայ թուրքերէնով գրել են. «Այս հայրենիքը մերն է»:
Դէպքի առնչութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը: Յայտարարության մէջ Քադըքյոյի համայնքապետարանը հաստատել է եկեղեցու վրայ յարձակման մասին լուրերը` ասելով. «Դատապարտում ենք այս ռասիստական յարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդէն իրականացւել են մաքրման աշխատանքներ»: