Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ստամբուլում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններին նախորդող արշաւն «ամենագունագեղ»-ն է Բաքըրքեօյ հայաշատ թաղամասում: Այստեղ հայ թեկնածուներ են առաջադրել ընտրութիւններին մասնակցող բոլոր կուսակցութիւնները,- գրել է թուրքական «haber 7» կայքը:

Ընտրութիւնները նախատեսւում է անցկացնել մարտի 30-ին, իսկ Բաքըրքեօյում մօտ 20 հազար հայ ընտրողներ կան, եւ հէնց նրանց շարքերից էլ ընտրւել են հայ թեկնածուները:

«Ազգայնական շարժում» կուսակցութեան ցուցակը գլխաւորում է Ներսէս Երամեանը, իսկ 5-րդ համարը Էլմաս Կիրակոսն է:

Բոլոր կուսակցութիւններն այստեղ փորձում են ստանալ հայ ընտրողների քւէները: Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան նախընտրական ցուցակի 3-րդ տեղում Արեւ Ջեբեջին է, իսկ 22-րդում՝ Մարգարիտ Դիքմէն:

Իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան 2-րդ համարն է հայ Լեւոն Նորայ Օզանթը: Անդրանիկ Շիրինօղլուն ԱԶԿ-ի ցուցակում 7-րդն է, իսկ Անդրանիկ Դիքթաշը՝ 15-րդը:

Ազգերի ժողովրդավարական կուսակցութեան թեկնածուն էլ Նւարդ Բաքըրջըօղլուն է: