Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայի Պաթման նահանգի Սասնոյ շրջանի կառավարիչ Ջիհաթ Արըքն այցելել է Չալըշըրլար գիւղում ապրող հայ ընտանիքներին. այս մասին գրել է թրքական «Անատոլու» լրատու գործակալութիւնը:

Արըքը եւ շրջանի իսլամ հոգեւորական Ապտուլհալըք Օջաքհանօղլուն, Չալըշըրլար գիւղի գիւղապետի ուղեկցութեամբ, հանդիպել են շուրջ 30 հայերի եւ խորհրդակցել նրանց հետ: «Մեր հայ քաղաքացիների հետ մէկ սեղանի շուրջ զրուցեցինք: Այս այցելութիւնը տւեց տարբեր ազգերի՝ իրար հետ ապրելու գեղեցկութիւնը»,- ասել է կառավարիչը: