Աղբիւր՝ www.yerkir.am
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգում է այն տեղեկութիւնը, թէ Արցախ են այցելել մեքսիկացի պատգամաւորներ Բլանկայ Մարգարիտայ Կուատայ Դոմինգեսը, Մարիայ Քրիստինայ Տէրեսայ Գարսիայ Բրաւոն եւ Կարլոս Էրնանդես Միրոնը: Այդ մասին haqqin.az-ին յայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Հիքմեթ Հաջիեւը: Նրա խօսքով` Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատանը տրւած են համապատասխան հրահանգներ: