Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատաւոր Ջեյմս Ռոբարթը ժամանակաւորապէս կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրւած միգրացիոն սահմանափակումները մուսուլմանական մեծամասնութեամբ 7 երկրների նկատմամբ: Ինչպէս հաղորդում է CNN-ը, որոշման մէջ դատաւորը շեշտել է, որ կառավարութեան ներկայացուցիչների այն պնդումները, թէ դաշնային դատաւորներն իրաւասութիւն չունեն կասեցնելու համար նախագահի հրամանագիրը, հիմնաւոր չեն:
Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցոյցերի պատճառ էր դարձել: Կասեցւել էին շուրջ 60 հազար ամերիկեան վիզաներ: ԱՄՆ արդարադատութեան նախարարութիւնը պատրաստւում է բողոքարկել դատաւոր Ռոբարթի որոշումը: