Աղբիւր՝ www.yerkir.am
Ստամբուլում հրատարակւել են ամերիկահայ պատմաբան, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Յովհաննիսեանի «Վան» ու «Բիթլիս եւ Մուշ» հատորների թուրքերէն տարբերակները:
Ինչպէս տեղեկացնում է The Armenian Weekly-ն, երկու հատորներն էլ «Հայոց պատմական քաղաքներն ու նահանգները» միջազգային գիտաժողովի շարքի մաս են կազմում, որոնք նա սկսել է հեղինակել 1997-ին:
Aras հրատարակչութիւնը, որը հրատարակել է երկու հատորների թուրքերէն տարբերակը, մտադիր է թուրքերէն թարգմանել շարքի մաս կազմող բոլոր 14 հատորները:
«Վան» ու «Բիթլիս եւ Մուշ» հատորներում հեղինակը ներկայացնում է երկու շրջանների աշխարհաքաղաքական իրավիճակն ու տոհմաբանութեան պատմութիւնը` հնագոյն ժամանակներից մինչեւ 20-րդ դարը, դրանց մշակոյթն ու արւեստը, ճարտարապետութիւնն ու փոխյարաբերութիւնները օտար իշխանութիւնների հետ, Օսմանեան կայսրութեան օրօք ունեցած դժւարութիւններն ու Վանից, Բիթլիսից եւ Մուշից Կալիֆոռնիայ գաղթած հայերին:
Ներկայում թարգմանւում է վերոնշեալ շարքի երրորդ հատորը: