Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում հայերէնով է շնորհաւորել Սուրբ Ծնունդը: Իր ելոյթի ընթացքում նա ասել է.
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզի մեզի մեծ աւետիս»:
Նշենք, որ օրեր առաջ էլ նա գրաւոր հարցադրում էր ուղղել Ազգային կրթութեան նախարար Իսմեթ Յըլմազին եւ պարզաբանում էր պահանջել, թէ ինչո՞ւ է դպրոցներում արգելւել տօնել Ամանորը: «Ի՞նչն է պատճառը, որ նոյնիսկ ազգային փոքրամասնութիւնների դպրոցներում է արգելւել տօնել Ամանորը»,- հարցադրման մէջ գրել է Կարօ Փայլանը: