Աղբիւր՝ www.yerkir.am
Տեղեկացրեցինք, որ Պոլսում լոյս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է հրատարակել սպանութեան մասին:
Ըստ T24-ի` գրքի շնորհանդէսի ժամանակ Թունջելը տարօրինակ եւ անհասկանալի յայտարարութիւններ է հնչեցրել` ցանկութիւն յայտնելով հանդիպել Դինքի ընտանիքի հետ:
«Ընկերներիցս երկուսը նրա ընտանիքին ճանաչում էին, ասացին, որ շատ լաւ մարդիկ են: Մենք` բոլորս, այս հողի զաւակներն ենք: Մեր հողերում ցաւը սրբութիւն է: Գոնէ արդարացւենք, նոր նրանց դիմաց դուրս գանք: Մեր մօտեցումն այս հարցին հետեւեալ կերպ էր` մենք նոյնպէս այս գործողութեան զոհ դարձանք, եւ մեզնից անկախ պատճառներով` Դինքը սպանւեց: Քանի որ դատական գործը շարունակւում է, եւ մեր բոլոր փաստաթղթերը ներկայացւում են հանրութեանը, կարիք չունեցանք նման բանի, սակայն յետագայում, երբ այս գործընթացն աւարտւի, ուզում եմ նրանց ցաւակցել»,- յայտարարել է նա:
Նշենք, որ իր գրքում Թունջելը Հրանտ Դինքի սպանութեան մեղքն ամբողջութեամբ բարդել է Ֆեթուլլահ Գիւլենի վրայ, ով Թուրքիայի իշխանութիւնների կողմից մեղադրւում է ռազմական յեղաշրջման փորձն իրականացնելու մէջ: