Աղբիւր՝ www.yerkir.am
Եւրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը յայտարարել է, որ Բրիւսելում պէտք է քննարկեն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը` Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների ձերբակալութիւնների պատճառով:
«Տարեվերջին պէտք է Մաքսային միութեան բարեփոխումների հանրաքւէ անցկացւի, որի անդամ է նաեւ Թուրքիան: Ես չեմ կարող պատկերացնել, որ ձերբակալութիւնների ալիքից յետոյ մենք կընդլայնենք Մաքսային միութիւնը»,- յայտարարել է Շուլցը:
Եւրախորհրդարանի նախագահն անդրադարձել է նաեւ Թուրքիայի` մահապատիժը վերականգնելու մտադրութեանը եւ յայտարարել, որ այդ դէպքում այդ երկրի հետ բոլոր բանակցութիւնները` Եւրամիութեանն անդամագրւելու մասին կաւարտւեն: