Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան`ազգութեամբ հայ պատագամաւոր Կարօ Փայլանը հերթական անգամ յայտնւել է թուրքական մի շարք կայքերի թիրախում:
ԺԴԿ-ի համանախագահների եւ պատգամաւորների ձերբակալութիւնից յետոյ յայտարարութեամբ հանդէս եկած Փայլանը Թուրքիայում ներկայումս տիրող իրավիճակը համեմատել էր 1915 թւականի ապրիլի 24-ի հետ:
«Կարօ Փայլանի ստոր համեմատութիւնը» վերնագրւած յօդւածում թուրքական Yeni Akit կայքը թիրախաւորել է Փայլանին` «այսպէս կոչւած` Ցեղասպանութիւնը» պատգամաւորների ձերբակալութեան հետ համեմատելու համար:
Թերթի ուշադրութիւնից չի վրիպել, որը Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը Փայլանի գրառումը վերահրապարակել էր Twitter-ում: Կայքը Փայլան-Համբարեան յարաբերութիւնը մեկնաբանել է այսպէս. «Փայլանը ատելութիւն պարունակող գրառում է անում, Համբարեանը` տարածում»:
Բացի այդ,` կայքը վերահրապարակել է նաեւ քրդամէտ կուսակցութեան համանախագահ Սելահաթթին Դէմիրթաշի եւ Հայ դատի յանձնախմբի անդամների համատեղ լուսանկարը, որում երեւացող քարտէզում, ըստ թուրքական աղբիւրների, ներկայիս Թուրքիայի արեւելեան նահանգները, այսինքն` Արեւմտեան Հայաստանը, ներառւած են Հայաստանի Հանրապետութեան կազմում:
Կայքը այդ հատւածը ենթավերնագրել է` «Թուրքիայի թշնամիների հետ թեւ թեւի»: