Աղբիւր՝ www.yerkir.am
Հոկտեմբերի 27-ին, ԱՄՆ-ի հայ համայնքի նախաձեռնութեամբ, Հոլիւուդի Փառքի ծառուղու հարեւանութեամբ բացւել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի աստղը:
Ըստ France24-ի` Ազնաւուրը խորապէս զգացւած է եղել հայ համայնքի այդ քայլից:
«Ես տարիներ շարունակ այցելում եմ Հոլիւուդ եւ շատ եմ աշխատել Միացեալ Նահանգներում: Ամերիկան շոու բիզնեսի երկիր է»,- France-Presse լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է նա: