Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Յուլիսի 10-ին Ստամբուլում մեկնարկել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնաժողովի 40-րդ նստաշրջանը: Յանձնաժողովն ուսումնասիրելու է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկեր ընդգրկելու համար ներկայացւած 29 յուշարձանների յայտերը: Դրանցից 9-ը բնական յուշարձաններ են, 16-ը` մշակութային, եւ 4-ը` խառը տիպի` բնական-մշակութային:
Յանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Անիին վերաբերող յայտը: Այն ներկայացրել է Թուրքիայի Մշակոյթի նախարարութիւնը: Նստաշրջանի ընթացքում քննարկւելու է նաեւ Համաշխարհային ժառանգութեան ցանկերում ընդգրկւած 108 օբյեկտների պահպանման եւ 48 վտանգւած յուշարձանների վիճակը:
Յանձանաժողովը, որի կազմում են 21 երկրների ներկայացուցիչներ, պատասխանատւութիւն է կրում Համաշխարհային ժառանգութեան կոնւենցիայի իրականացման համար, ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում օգնութեան ակնկալիքով իրեն դիմած երկրներին: