Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքական Մեջլիսում օրենքի նախագիծ է ներկայացվել` 1904-1907 թվականներին Նամիբիայում գերմանական զինվորականների կողմից իրականացրած սպանությունները ցեղասպանություն որակելու մասին:
Այս մասին տեղեկացնում է Haberturk-ը:
Ավելի վաղ այդ երկրի նախագահ Ռեջփե Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, գերմանացիներին «հիշեցրել էր» իրենց մեղքերը:
Նշենք, որ 2004 թվականին Գերմանիան Նամիբիայի կոտորածները ճանաչել է որպես ցեղասպանություն: