Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սրիայի խորհրդարանական ընտրութիւնների դատական բարձրագոյն յանձնախումբը հրապարակել է ընտրութիւնների արդիւնքում ընտրուած 250 պատգամաւորների անունները: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆէյսբուքեան էջը:

Սիրիայի խորհրդարանում երկու հայազգի պատգամաւոր կը լինի՝  Ժիրայր Ռէիսեանն ու Նորա Արիսեանը:

Ընտրութեանը մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրաւունք ունեցող բնակչութեան 57,56 տոկոսը:

Յիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրութիւնները կայացել էին ապրիլի 13-ին: