Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Արաբական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Լիբանանի հանրապետութիւնը ձեռնպահ է քուէարկել «Իսլամական համագործակցութիւն» կազմակերպութիւն գագաթնաժողովի կողմից տարածուած յայտարարութեան այն կէտին, որը վերաբերում է ղարաբաղեան հիմնախնդրին:
Ըստ յայտարարութեան, «Իսլամական համագործակցութիւն» կազմակերպութեան գագաթնաժողովը դատապարտում է հայկական կողմին եւ պահանջում Ղարաբաղից դուրս բերել իր ուժերը:
Արաբական մամուլը հաղորդում է, որ Իրանի Իսլամական հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին հեռացել է՝ նախքան հաղորդագրութեան հրապարակումը: Նիստին հրաւիրուած է եղել նաեւ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բաւական տարօրինակ ու զարմանալի յայտարարութիւն է արել:
Նա ասել է, թէ Իսլամական աշխարհը կարող է դառնալ աշխարհում կայունութեան եւ անվտանգութեան յենարաններից մէկը: Ըստ որոշ վերլուծաբանների, Բելառուսը ցանկանում է փոխարինել Ռուսաստանին թուրքական շուկայով:
Ի դէպ, յիշեցնեմ, որ Լուկաշենկոյ-Էրդողան հանդիպումներն էլ այս օրերին դռնփակ պայմաններում են անցկացուել: