Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Շուէդիայում Թուրքիայի ազգային ասոցիացիայի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին Ստոկհոլմի Սերգելստորգ հրապարակում հակահայկական ցոյցի ժամանակ հայերի նկատմամբ բռնութիւն գործադրելու կոչ է արել, հնչեցրել վիրաւորական արտայայտութիւններ: Այս մասին յայտնում է Շուէդիայի հայկական համայնքը:
Հաղոդագրութեան մէջ նշւում է, որ ատելութիւն հրահրող խօսքը Շուէդիայում չի հանդուժւում եւ այդ երկրում հայկական ասոցիացիաները դիմելու են ոստիկանութիւն՝ մեղադրելով Լեյլանին ատելութիւն հրահրելու մէջ:
Հաղորդւում է, որ Շուէդիայում Թուրքիայի ազգային ասոցիացիան պատասխանատու է Լեյլանի այս արարքի համար եւ պէտք է բացատրութիւն տայ: