Աղբիւր՝ www.yerkir.am

 

Անկարայում Իրանի դեսպանատունը յորդորել է Թուրքիայում գտնուող իր քաղաքացիներին զգոյշ լինել: Ըստ Habersol-ի՝ Իրանի դեսպանատունը այդ մասին յայտարարութիւնը տարածել է Պոլսի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթիւնից յետոյ, որի հետեւանքով մահացել էր Իրանի մէկ քաղաքացի, վիրաւորուել՝ 3-ը:

Դեսպանատնից բացի, զգուշացնող յայտարարութեամբ են հանդէս եկել նաեւ Պոլսի, Կարինի եւ Տրապիզոնի իրանական հիւպատոսարանները: