Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնից հայ պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում բարձրացրել է հայատեացութեան հարցը:

Ըստ Habertֆrk-ի, խորհրդարանում  նա ցուցադրել է մի շէնքի պատին արուած «հայ բճեր» գրութեան լուսանկարը:

«Դժբախտաբար, սա միայն ուժայինները չեն անում: Վարչապետն էլ Բինգեօլում ասել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ յանցախմբերը համագործակցել էին ռուսների հետ»: Ներկայումս թէ՛ թուրքերը, թէ՛ քրդերը անդամակցում են ԻՊ-ին: Հիմա եթէ ես ասեմ՝ թուրք յանցախմբեր, դա ինչպիսի՞ խտրականութիւն կը լինի: Պարոն վարչապետն էլ է բացայայտ խտրականութիւն դրսեւորել»,- ասել է Փայլանը:

Թուրք պատգամաւորները, սակայն, փորձել են իրենց ելոյթներով հակադարձել նրան: