Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Շաամ Թայմզ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մի շարք գյուղեր, որոնց թվում է նաև հայաբնակ Ղնեմիեն:

«Գանձասար»-ը հայտնում է, որ գյուղի բնակչությունն արդեն 4 տարի է՝ հեռացել էր գյուղից զինյալ ահաբեկչական խմբավորումների հարձակումների պատճառով:

Նշենք, որ Ղնեմիեն հայկական գյուղ է, ուր գտնվում է հայ առաքելական Ս. Գևորգ եկեղեցին: Այն կառուցվել է 1875-ին Ղնեմիեի բնակիչների կողմից: