Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրրքիայի Մարդին նահանգի Դերիք շրջանում թուրք ոստիկանները քուրդ զինեաների դէմ իրականացրած յատուկ գործողութիւնների ընթացքում ջարդել են Սուրբ Գեւորգ հայկական պատմական եկեղեցու դուռը:

Ինչպէս տեղեկացնում է «Ակօս»-ը՝ բացի թուրք ոստիկանների պատճառած վնասից, եկեղեցին տուժել է նաեւ բախումների պատճառով:

Սուրբ Գրիգոր եկեղեցում 20 տարի կամաւոր ծառայող 75-ամեայ Հաթուն Ջաջուրը պատմել է, ջարդել են եկեղեցու բոլոր դռները, իր անձնական իրերը՝ ցիրուցան արել:

Նշւում է, որ 5-րդ դարի հայկական եկեղեցին ներառուել է «Եւրոպայի՝ վտանգի տակ գտնուող եօթ մշակութային արժէքների պաշտպանութեան» ցուցակում: Այդ կազմակերպութեան Թուրքիայի ներկայացուցչութիւնը կոչ էր արել աջակցել եկեղեցու վերանորոգմանը: