Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնուող հայկական Սեբաստիա (Սիւաս) քաղաքում մաքրման աշխատանքներ են իրականացուել, որոնց ընթացքում աղբից մաքրուել է նաեւ հայկական գերեզմանոցի տարածքը:

Ըստ Habertadinda-ի՝ «Աշխատանք յանուն հասարակութեան» նախագծի աշխատակիցները գերեմանոցն ամբողջութեամբ մաքրել են՝ ծածկուած տապանաքարերը դուրս բերելով հողի տակից:

Մաքրման աշխատանքներն իրականացնող գործակալութեան տնօրէն Նուրեթթին Քեօքսալը նշել է, որ, թէեւ ուշացած, բայց իրենց պարտքն են կատարում 800 տարուայ հայ հարեւանների առջեւ: