Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Արեւելք»-ը յայտնում է, որ Հալեպի Խանասէրի գլխաւոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրաւուած էր ԻՊ զինեալների կողմից:

Խանասէրի շրջանում սիրիական բանակի եւ ահաբեկչական խմբաւորումների միջեւ մարտերի պատճառով ճանապարհը պաշարուել էր, ինչի հետեւանքով Հալեպի բնակիչների վիճակը ծայրայեղ վատացել էր. քաղաքում աննախադէպ կերպով թանկացել էին սնունդը, կենցաղային ապրանքները, ծառայութիւնները, ինչը մեծ հարուած էր պատերազմի մէջ գտնուող բնակիչների համար:

«Արեւելք»-ի աղբիւրները քիչ առաջ յայտնել են, որ այսօր սիրիական բանակը ազատագրել է քաղաք տանող գլխաւոր ճանապարհը: Այդ լուրը քաղաքում ընդունուել է ցնծութեամբ: