Աղբիւր՝ www.yerkir.am

 

Եւրա-յանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերեալ զեկոյց, որում նշուել է, որ, 2014 թուականից սկսած, երկրում իրավիճակը գնալով վատթարանում է:

Ըստ Demokrathaber-ի՝ զեկոյցում  նշուել է նաեւ, որ երկրում խախտուել են դատական համակարգի անկախութեան եւ ուժերի բաշխման սկզբունքները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԵՄ անդամակցութեանը, մասնաւորապէս ասուել է, որ ներկայիս կառավարութիւնն այդ գործընթացը վերակենդանացնելու ջանքեր է գործադրել, սակայն օրէնքի գերակայութեան, խօսքի ազատութեան վերաբերեալ եւրոպական ստանդարտներին հակասող օրէնքները ստուեր են գցել այդ ջանքերի վրայ: