Աղբիւր՝ www.armenian.irib.ir
ՆԱՏՕ-ը պիտի ներողութիւն խնդրի, որ թուրքական ուղղաթիռները յայտնուել են Հայաստանի օդային տարածքում: Այդ մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին յայտնել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանեան պատուիրակութեան անդամ Թեւան Պողոսեանը՝ մեկնաբանելով նորուգական Ստաւանգեր քաղաքում ընթացած նստաշրջանի արդիւնքները:
Պողոսեանի խօսքով, այսօր նա ՆԱՏՕ-ի Գլխաւոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա յատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի առաջ բարձրացրել է այդ հարցը: «Սկզբում նա զարմացաւ, յետոյ խոստացաւ հետեւել իրավիճակի զարգացմանը», - ասել է հայ խորհրդարանականը: Նրա խօսքով, ինքը այդ հարցը բարձրացրել է գրաւոր տեսքով եւ յոյս ունի նոյեմբերի սկզբին պատասխան ստանալ: «Հայաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիւ գործընկերներից է: Մենք ուզում ենք, որ նման միջադէպերը չկրկնուեն: ՆԱՏՕ-ն պիտի ներողութիւն խնդրեր, եթէ ուղղաթիռները եղանակային վատ պատճառների հետեւանքով իրօք խախտել են սահմանը», - ընդգծել է Թեւան Պողոսեանը:
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին Թուրքիայի ՌՕՈՒ-ի տրանսպորտային ուղղաթիռները 2-ից 4 րոպէով խախտել են Հայաստանի օդային սահմանը Արմաւիր քաղաքի ուղղութեամբ: Ուղղաթիռները Իգդիրից Կարս էին թռչում: