Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է իր յայտնի «սեւ ցուցակում» ներառել  գրող Սերգէյ Դովլաթովի ընտանիքի անդամներին. յայտնում է ադրբեջանական Vesti.az-ը։

Պատճառն այն է, որ գրողի կինը՝ Ելենա Բրոդսկայեան, եւ դուստրը՝ Կատէրինա Դովլաթովան, այցելել են ԼՂՀ:

Դովլաթովի ընտանիքը Ստեփանակերտում ներկայ է գտնուել «Դովլաթովի 5 անկիւնները» փաստագրական ֆիլմի փակ ցուցադրութեանը, որը հեղինակել են լրագրողներ Ազա Բաբայեանը եւ Վադիմ Դուբնովը։