Աղբիւր՝ www.yerkir.am
Տեղի ունեցաւ Թուրքիայի մէջլիսի նստաշրջանի առաջին նիստը, որի բացումը իրականացրեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Demokrathaber-ի՝ երբ Էրդողանը մտել է դահլիճ, քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան պատգամաւորները լքել են այն:
Նշենք, որ երեկ ընդդիմադիր Ժողովրդայ-հանրապետական կուսակցութեան պատգամաւորները որոշել էին Էրդողանի դէմ իրենց բողոքն արտայայտնել: Նրանք որոշել էին լսել Էրդողանի ելոյթը, իրենց կուսակցութեան հասցէին հնչեցուած վիրաւորանքի դէպքում արձագանքել, սակայն ոտքի չկանգնել Էրդողանի՝ սրահը լքելու ժամանակ, իսկ դա ստորացման նշան է:
Ընդդիմութեան այս որոշումը թուրքական կայքը «չտեսնուած» էր որակել: