Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում մեջլիսի հերթական նստաշրջանի առաջին նիստի բացումը կիրականացնի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ Taraf-ի՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան պատգամաւորները որոշել են Էրդողանի դէմ իրենց բողոքն արտայայտնել. որոշել են լսել Էրդողանի ելոյթը, իրենց կուսակցութեան հասցէին հնչեցուած վիրաւորանքի դէպքում արձագանքել, սակայն ոտքի չկանգնել Էրդողանի՝ սրահը լքելու ժամանակ, իսկ դա ստորացման նշան է:

Ընդդիմութեան այս որոշումը թուրքական կայքը «չտեսնուած» է որակել: