Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստրասբուրգում թէժ քննարկումներից յետոյ, Եւրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձեւ:

Փաստաթղթում նշւում է Ադրբեջանում բռնաճնշումների, ձերբակալուած իրաւապաշտպանների ու լրագրողների թուի աճի մասին: Համաձայն Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճռի՝ խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին անյապաղ եւ առանց պայմանների ազատ արձակել քաղբանտարկեալներին, մարդու իրաւունքի պաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներին՝ ներառեալ Խադիջայ Իսմայիլովային, Լեյլա Իւնուսին, Արիֆ Իւնուսին:

Բանաձեւի օգտին քուէարկել է 365 մասնակից խորհրդարանականից 202-ը: Դրա նախագիծը Եւրախորհրդարան էր ներկայացրել «Լիբերալ-դեմոկրատների» խմբակցութիւնը: Վերջին պահին այն քննարկման է ներկայացուել Եւրախորհրդարանի բոլոր խմբակցութիւնների անունից: