Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աւստրալիայի Institute for Economics and Peace կազմակերպութիւնը հրապարակել է հարեւանների հետ ամենալարուած յարաբերութիւններ ունեցող երկրների վարկանիշային ցանկը, որում Ադրբեջանը նշուած է առաջին հնգեակում:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այդ երկրների վարկանիշը կազմելու համար ինստիտուտի աշխատակիցներն առաջնորդուել են մի քանի չափանիշներով (յատկապէս` կայունութեան) եւ իրավիճակը գնահատել 1-ից 5 միաւոր համակարգով:
Հարեւանների հետ ամենալարուած յարաբերութիւններ ունեցող երկրների առաջին 5 հորիզոնականում են Ուկրաինան, Սիրիան, Հիւսիսային Կորեան, Լիբանանը եւ Ադրբեջանը, որտեղ իրավիճակն ինստիտուտը գնահատել է 5 միաւոր: