Աղբիւր՝ www.tert.am

 

Ռուսաստանցի հանրայայտ օպերային երգչուհի Լիւբով Կազարնովսկայայի անունը կը յայտնուի ադրբեջանական սեւ ցուցակում:

«Ռ.Ի.Ա. Նովոստի»-ի փոխանցմամբ` այդ երկրի Ա.Գ.Ն.-ն պատրաստւում է «անցանկալի անձ» յայտարարել երգչուհուն` օրերս Արցախ այցելելու համար:

Անցած շաբաթ Լիւբով Կազարնովսկայեան այցելել էր Արցախ, վարպետութեան դաս անցկացրել Ստեփանակերտի երաժշտական դպրոցում:

Վկայակոչելով հայաստանեան Զ.Լ.Մ.-ներին` աղբիւրը նշում է, որ Կազարնովսկայեան նախկինում արդէն քանիցս այցելել է Արցախ:

Ադրբեջանի Ա.Գ.Ն.-ն այս տխրահռչակ ցուցակը հրապարակել էր 2013-ին: Մինչ օրս այդ ցուցակում է յայտնուել 300 յայտնի անուն, որ առնչուել է Արցախին: