Աղբիւր՝ www.news.am

 

Ադրբեջանը մտադիր է Հայաստանից պատով բաժանուել: Haqqin.az-ը, վկայակոչելով Report-ին, հաղորդում է, որ հայկական զինուորական ստորաբաժանումների դիրքերին մօտ գտնուող Տէրտէրի շրջանի որոշ գիւղեր պատով կ'անջատեն:

Պարիսպը կառուցում են յատկապէս վտանգաւոր տարածքում գտնուող մի քանի տների առջեւ: Բարձրութիւնը հաւասար կը լինի տների տանիքներին:

Այս նախաձեռնութիւնն ակնյայտօրէն քարոզչական բնոյթ ունի, քանի որ հրադադարի ռեժիմը հէնց Ադրբեջանն է խախտում: Պատի կառուցման մասին յայտարարութեամբ ադրբեջանական կողմը ձգտում է պատասխանատուութիւնը գցել Հայաստանի վրայ եւ հայկական կողմից մեղադրել հրադադարի խախտման մէջ: