Աղբիւր՝ www.tert.am
Թուրքիայում սկանդալ է հասունանում նորընտիր պատգամաւորներից Մեհմեթ Ալի Արսլանի անուան շուրջ:
Horizon Weekly-ի փոխանցմամբ` թուրքական Զ.Լ.Մ.-ները յայտնում են, որ նա իրականում հայկական ծագում ունի:
Արսլանը ներկայացնում է քրդամէտ ու հայամէտ դիրքորոշումներ յայտնած Ժողովրդական ժողովրդավարական կուսակցութիւնը: Սակայն Թուրքիայի Ազգային ժողովում երդման արարողութեան ժամանակ Արսլանը հրաժարուել է արտաբերել «մեծ թուրք ազգը» արտայայտութիւնը:
Փոխարէնը Արսլանը արտաբերել է` «մեծ ազգը», ինչի համար նրանից պահանջել են կրկնել իր երդման տեքստը: Սկսել են ճնշում գործադրել որոշ պատգամաւորներ:
Միջադէպից յետոյ թուրքական Զ.Լ.Մ.-ները հանդէս են եկել բացայայտումներով, թէ Արսլանը հայ է: