Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Եւրախորհրդարանը քննարկել է Ադրբեջանում թալիշ եւ լեզգի ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարման հարցը:

«Օլայլար» օրաթերթի լրագրութեան համաձայն, նիստում նշուել է, որ Ադրբեջանում չի յարգւում ցեղային փոքրամասնութիւնների իրաւունքները: Նիստի ընթացքում  կարեւորուել է այդ հարցով Եւրախորհրդարանի հետ Ադրբեջանի համագործակցութիւնը:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր, խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ՝ Ռասիմ Մուսայ Բիեւը անկարեւոր է համարել այդ նիստը: