Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ա.Մ.Ն.-ի Տեխաս նահանգի ներկայացուցիչ Դուէյն Բոհաքը մայիսի 7-ին օրակարգից հանել է հակահայկական բանաձեւը, որը կոչ է անում «յիշատակել յունուարի 25-ին Ադրբեջանում տեղի ունեցած «Սեւ յունուարի» իրադարձութիւնները»:

Ինչպէս նշում է asbarez.com-ը` վկայակոչելով Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբին, բանաձեւը, որը բազմաթիւ պատմական անճշտութիւններ է պրունակում, ներկայացուել էր Ներկայացուցիչների պալատ ապրիլին:

Այն հետ է կանչուել Ա.Մ.Ն.-ի Հայ դատի յանձնախմբի ջանքերով` թոյլ չտալով, որ ամերիկացի պաշտօնեաներն ադրբեջանական լոբբիի կողմից մոլորութեան մատնուեն ու ընդունեն պատմական փաստերը խեղաթիւրող բանաձեւ:

«Ուրախ ենք, որ Բոհաքն արագ արձագանքեց եւ վերանայեց բանաձեւը»,- ասել է Ա.Մ.Ն.-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Էլեն Ասատրեանը եւ նշել, որ Դուէյն Բոհաքը, տեղեկանալով բանաձեւում առկայ անճշտութիւնների մասին, մայիսի 7-ին հանել է այն օրակարգից: