Աղբիւր՝ www.tert.am
Ստամբուլում դադարեցուել է «Արմէն» ճամբարի` հայկական որբանոցի ապամոնտաժման աշխատանքը:
Թուրքական Hurriyet-ը յայտնում է, որ դա տեղի է ունեցել քաղաքացիների, այդ թւում` ընդդիմադիր Ժողովրդական ժողովրդավարական կուսակցութեան խորհրդարանական թեկնածուներ Կարօ Բալեանի, Սէզին Ուչարի, Ալի Չելիքի միջամտութեամբ:
Ստամբուլի Թուզլա թաղամասի այս պատմական որբանոցը կառուցուել էր 1962-ին` Գեդիկփաշայի Հայկական բողոքական եկեղեցու կողմից, այնտեղ են բնակուել 1500 հայ որբեր, այդ թւում` Հրանտ Դինքը: Մանկատունը օտարուել էր 1980-ի ռազմական յեղաշրջման ժամանակ: Մայիսի 6-ի առաւօտեան սկսուել էր դրա քանդման աշխատանքը: