Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Միացեալ նահանգների Կարսոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դէմ է քուէարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու մասին առաջարկին:
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխաւոր հիւպատոս Ռաիֆէ Գուլրու Գեզերը մէկն է եղել այն 6 անձանցից, ովքեր իրենց ելոյթում կողմ են արտայայտուել արձանի տեղադրմանը: Անգամ Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, որն էլ արել էր յուշարձան տեղադրելու առաջարկը, քուէարկութեան ժամանակ փոխել է իր որոշումն ու դէմ քուէարկել:
Արձանի տեղադրմանը դէմ են նաեւ ամերիկաբնակ յոյները: Նրանք ստորագրահաւաք են սկսել ու նամակի տեքստ են պատրաստել՝ յորդորելով քաղաքային խորհրդի անդամներին ցեղասպան պետութեան հիմնադրի արձան չդնել ժողովրդավար երկրում: