Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ա.Մ.Ն.-ի ազգային հետախուզական գործակալութեան տնօրէնը յայտնել է, որ ահաբեկչական գործողութիւնների եւ զոհերի թուի առումով՝ 1990-ական թուականների սկզբից ի վեր 2014 թուականը համարւում է ամենամահացու տարին։

«Անատոլու» գործակալութիւնը Վաշինգտօնից հաղորդել է, որ Ա.Մ.Ն.-ի Սենատում Ջէյմզ Քլափերն ասել է.- «Երբ վերջնական հաշուարկներ կատարուեցին, պարզուեց, որ վերջին 45 տարիների ընթացքում ահաբեկչական յարձակումների հետեւանքով զոհուածների ամենամեծ թիւը արձանագրուել է 2014 թուականին եւ երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենաշատ փախստականներ եղել են նոյն թուականին»։

Նա յաւելել է.- «2014 թուականին ահաբեկչական գործողութիւնների 50 տոկոսն իրականացել է Իրաքում, Պակիստանում եւ Աֆղանստանում»: