Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան պատգամաւորի ասածով, չորս տարուայ ընթացքում Սիրիայի դէմ Անկարայի քաղաքականութեան շրջանակում, 50 հազար ահաբեկիչներ այդ երկրի քաղաքացիութիւն են ստացել:

Վկայակոչելով «Իւրթ» կայքը, Ի.Ռ.Ն.Ա. գործակալութիւնը հաղորդել է.- «Տկh. Շաֆաղ Փայոն ասել է, թէ հնարաւոր չէ երաշխաւորել, որ այդ անձինք սպառնալիք չդառնան Թուրքիայի անվտանգութեան համար»:

Նրա համոզմամբ, մի խումբ Ի.Լ.Ի.Պ.-ականներ Քոբանիում պարտուելուց յետոյ, Թուրքիայի բանակի եւ անվտանգութեան կազմակերպութեան օգնութեամբ, իրենց ծանր զէնքերը տեղափոխել են այդ երկիր: Քննադատելով Ի.Լ.Ի.Պ.-ի ահաբեկչական խմբաւորմանը ցուցաբերուող Թուրքիայի իշխող կուսակցութեան հովանաւորութիւնները, Շաֆաղ Փայոն նշել է.- «Սիրիացի փախստականներին ապաստան տալու համար նախատեսուած Թուրքիայի կառավարութեան միջոցների մի մասն Ի.Լ.Ի.Պ.-ի ահաբեկիչներին է տրամադրուել»:

Աւելի վաղ, Թուրքիայի պետայրերից մէկը տեղեկացրել էր երկրի հիւանդանոցներում Բաշշար Ասադի կառավարութեան դէմ պայքարող աւելի քան հինգ հազար ահաբեկիչների բուժուելու մասին:

Թուրքիան վերջերս Ա.Մ.Ն.-ի հետ ստորագրել է այդ երկրի տարածքում սիրիացի ահաբեկիչներին վարժեցնելու մասին համաձայնագիրը: