Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ինդոնեզիայի խորհրդարանը դիմել է սեփական երկրի կառավարութեանը՝ Հայաստանի դէմ պատժամիջոցներ գործարկելու կոչով։

«Թրենդ» լրատուամիջոցի հաղորդմամբ՝ Ինդոնեզիայի խորհրդարանի խորհդակցական խորհրդի նախագահի տեղակալ Հեդայաթ Նուր Վահիդը շաբաթ օրը յայտարարել է, որ կառավարութիւնը պիտի քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցներ գործարկի Հայաստանի դէմ։

Ինդոնեզիայում Ադրբեջանի դեսպանատունը նմանապէս յայտարարել է, որ իբրեւ իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ կոչ է անում պատժամիջոցներ գործարկել Հայաստանի դէմ, քանզի վերջինս նաեւ ադրբեջանական տարածքներ է օկուպացրել։

1988 թուականին սկսուած Ղարաբաղի հակամարտութիւնը Երեւանի եւ Բաքուի միջեւ լարուածութեան հիմնական պատճառն է։