Աղբիւր՝ www.tert.am
Չանաքքալէի ճակատամարտի 100-ամեակի միջոցառումներն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը կազմակերպելու որոշումը ոտքի է հանել հայկական լոբբիին, գրում է «Թուրքիէ» պարբերականը:
Լոբբին մտադիր է հարուած հասցնել Չանաքքալէի միջոցառումներին:
Թուրքիան Չանաքքալէի պատերազմի 100-ամեակը տօնելու պատճառաբանութեամբ երկրի նախագահի մակարդակով աշխատանքներ է սկսել: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 102 երկրների նախագահների ու կառավարութեան ղեկավարների հրաւիրել է Չանաքքալէ:
Հրաւէրն ուղարկուել է նաեւ Հայաստանի հանրապետութեան նախագահին: Սերժ Սարգսեանը, սակայն, մերժել է հրաւէրը:
Այժմ հայկական լոբբիստական կազմակերպութիւնները քայլեր են ձեռնարկում, որպէսզի Թուրքիայում միջոցառմանը բարձր մակարդակով մասնակցութիւնները քիչ լինեն:
Անկարան, զգուշանալով, որ հայերը կարող են ճնշել Թուրքիա գալ ցանկացողներին, միջոցառման մասնակիցների ցանկը գաղտնի է պահում: Ենթադրւում է, որ միջոցառումների մասնակիցների անունները մինչեւ վերջին պահը չեն հրապարակուի: