Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ֆրանսիական «Օ դը Սեն» դէպարտամենտից սենատոր Ֆիլիպ Կալտենբախը վերընտրուել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահի պաշտօնում: Գրում է «Nouvelles d'Armռnie»-ն:
Ֆիլիպ Կալտենբախը յայտարարել է. «Հպարտ եմ, որ վերընտրուել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահի պաշտօնում: Ֆրանսիան Հայաստանի հաւատարիմ ընկերն է, եւ առաւել կամրապնդուի երկու երկրի սերտ կապերը»:
Բարեկամութեան խումբը, 2015 թուականին շատ ակտիւ է լինելու՝ կապուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ, ասել է ֆրանսիացի սենատորը:
Նա նշել է, որ Խումբը ծրագրում է Հայոց ցեղասպաութեան 100-րդ տարելիցի առիթով յիշատակի միջոցառումներ անցկացնել Սենատում, նաեւ 1915 թուականի Ցեղասպանութիւնից յետոյ Ֆրանսիայում կազմաւորուած հայ համայնքի թեմայով սիմպոզիում: Տեղի կ'ունենայ հանդիպումներ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ:
Նաեւ քննարկումներ ենք անցկացնում Ֆրանսիայ-Թուրքիայ եւ Ֆրանսիայ-Ադրբեջան բարեկամութեան խմբերի հետ, որպէսզի երկու կլոր սեղան կազմակերպենք: Առաջինին կը մասնակցեն թուրքական մտաւորականութեան ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով աշխատել երկու երկրի միջեւ երկխօսութիւն հաստատելու ուղղութեամբ, իսկ երկորդին՝ հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականներ՝ Լ.Ղ.-ում խաղաղութեան հաստատման թեմայով, յաւելել է Ֆիլիպ Կալտենբախը: